Իլոն Մասկն այժմ Tesla-ում «տեխնոթագավոր» կդառնա, իսկ գլխավոր տնօրենը՝ «մետաղադրամի վարպետ»

Tesla-ն նոր Իլոն Մասկի համար նոր՝ «տեխնոթագավորի» (Technoking) պաշտոն է ավելացրել։ Այս մասին ասվում է փաստաթղթում, որն ընկերությունը ուղարկել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով: Ընկերության ֆինանսական տնօրեն Զակ Քիրհորնը այժմ «մետաղադրամի վարպետ» կլինի: Մասկն ու Քիրհորնը պահպանել են գլխավոր տնօրենի եւ ֆինանսական տնօրենի իրենց հիմնական պաշտոնները, գրում է Forbes- ը:
Ընկերությունը չի բացատրել, թե ինչու են Մասկին ու Քիրհորնին նոր պաշտոններ պետք: Երկրորդ փաստաթղթում, որը SEC-ը կայքում հրապարակել է մարտի 15-ին, ընկերությունը ավտոմոբիլային բաժնի տնօրեն Ջերոմ Գիլյենին նշանակել է ծանր բեռնատարների բաժնի պետ: Այնտեղ ընկերությունը ավելի մանրամասն գրել է, որ պատրաստվում է առաջին անգամ մուտք գործել բեռնատարների շուկա, եւ այդ պատճառով նրան պետք է Գիլյենի փորձը այս ոլորտում, որպեսզի նա զբաղվի Tesla Semi ծրագրի բոլոր գործոններով, ներառյալ՝ լիցքավորման ցանցի ու սպասարկման կայանների զարգացումը:
Գիլյենի պաշտոնը փոխվել է մարտի 11-ից, Մասկի եւ Քիրխորնի պաշտոնները՝ մարտի 15-ից:
Կարծիքներ