Լագոսում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Նիգերիայի խոշորագույն քաղաքում՝ Լագոսում նոյեմբերի 1-ին կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, մարդիկ, ենթադրաբար, մնացել են փլատակների տակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով:
Լագոսի նահանգապետ Բաբաջիդե Սանվո-Օլուն ասել է, որ պաշտոնանկ է արել Շենքերի կարգավորման տարածաշրջանային գործակալության ղեկավարին և հրամայել է հետաքննություն անցկացնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր նիգերիական PM News լրատվական պորտալը , Լագոսի նորաձև Իկոյե թաղամասում կառուցվող 21-հարկանի շենքը փլուզվել է: Ականատեսները պնդում են, որ փլատակների տակ կարող է գտնվել առնվազն 50 մարդ։
Կարծիքներ