Հունվար-սեպտեմբերին ֆիզիկական անձինք ՀՀ-ից արտերկիր են փոխանցել 763 մլրդ 4 մլն դրամ
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով այլ երկրներ է փոխանցվել 763 մլրդ 4 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տեղեկագրերից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թիվն աճել է ավելի քան 1.7 անգամ. 2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 442 մլրդ 668 մլն դրամ։
Կարծիքներ