Արարատի մարզի սուպերմարկետներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակված պլաստամասե արկղերը
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու թիվ 85/1 հասցեում գործող «Հացառ» սուպերմարկետի տարածքում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքը պարեկները սահմանազատել են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ետնամասում կուտակված պլաստամասե արկղերում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Կարծիքներ