Թուրքիան հայտարարել Է, որ անօդաչուների վաճառքը Կիեւին ուղղված չԷ ՌԴ-ի դեմ

Թուրքիան հայտարարել Է, որ անօդաչուների վաճառքը Կիեւին ուղղված չԷ ՌԴ-ի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ Ուկրաինային մարտական անօդաչուներ վաճառելու շուրջ գործարքն ուղղված չԷ ՌԴ-ի դեմ:

«Այո, մենք վաճառում ենք, երբ կա պահանջարկ: Այդ գործարքն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի կարիքն ունի, ապա մենք պատրաստ ենք դա քննարկել»,-հայտարարել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով Haberturk-ի եթերում:

Նա նշել Է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, չնայած Սեւ ծովի շրջանում իրադրության լարվածությանը: Չավուշօղլուն հավելել Է, որ Թուրքիան շարունակում Է բանակցությունները ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) նոր խմբաքանակի գնման շուրջ: C-400-ի այլ պատվերների շուրջ բանակցությունները շարունակվում են»,-հավելել Է նախարարը: Այս տարի ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացրել Էր, որ Անկարան ինքնուրույն որոշում կընդունի C-400-ի մատակարարումների հարցի շուրջ: Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել եւ որոշել Թուրքիայի քաղաքականությունը պաշտպանական ոլորտում»: Նա ընդգծել Է, որ այդ ոլորտում որոշումներն Անկարայի սուվերեն իրավունքն Է: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնն Անկարային F-35A-ի արտադրության ծրագրից բացառել Է անցյալ տարվա հուլիսին այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիան ձեռք Է բերել C-400 զենիթահրթիռային համալիրները: Էրդողանն ավելի վաղ նաեւ հայտարարել Է, որ չհարգելու դրսեւորում Է համարում Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու համար Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի պլանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում