Ասկերանի բնակիչը տեղանքում մոլորվելով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված․ նա վերադարձվել է
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյանի ր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Նշվում է ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Կարծիքներ