Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը․ Մայք Պոմպեո
Ամերիկյան կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կապ հաստատելիս կոչ է արել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում:
«Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը: Ուզում ենք, որ երկու կողմն էլ հետ քայլ կատարեն: Մենք երկու երկրների ղեկավարության հետ էլ զրուցել ենք և խնդրել նրանց անել դա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հույս հայտնելով, որ Բաքուն և Երևանը հաջորդող օրերին կհասկանան, որ ուժով հակամարտությունը կարգավորվել չի կարող:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, խոսլեով Լեռնային Ղարաբաղում կատարվող մասին՝ Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ը իրավիճակի միջազգայնացումն ընդունելի չի համարում ու համոզված է, որ դրանում չներգրավված կողմերը պետք է մի կողմում քաշված մնան:
«Կարծում ենք՝ երրորդ կողմերի ներգրավվումը միայն կխորացնի խնդիրը»,- նշել է Պոմպեոն:
Կարծիքներ