Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչով
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսություն սկսել եւ չգնալ ծայրահեղական քայլերի: Այս մասին հայտարարություն է տեղադրվել պատրիարքարանի պաշտոնական էջում:
«Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին կոչ է անում երկխոսել: Ես կոչ եմ անում ձեզ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգուտ են քաղում Կովկասում լարվածության աճից»,- ասվում է Պատրիարքի կոչում:
Պատրիարքը շեշտել է, որ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանը խաղաղությունից և հանգստությունից:
«Ես խնդրում եմ ձեզ, սիրելի՛ եղբայրներ, պահպանել այն նվաճումները, որոնք մեզ հաջողվել է համախմբել եղբայրական հանդիպումների ժամանակ»,- դիմել է նա Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին:
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եզրափակել է, որ պատրիարքարանը աղոթում է հակամարտության արագ լուծման համար:
Կարծիքներ