COVID-19-ը Վրաստանում. 332 նոր դեպք
Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 3634-ի: Կառավարությունից հաղորդել են, որ ևս 12 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք (նախորդ օրը՝ 395): Իրականացվել է 26.700 թեստ՝ PCR թեստեր՝ 9.393, հակագենի արագ թեստեր՝ 17.307:
Ապաքինվել է ևս 343 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 274.377 է, ապաքինվել է 267.764 մարդ:
Ըստ Stopcov.ge կառավարական կայքի, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրական մակարդակը 1.24% է, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1.49%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 1.72%:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ դեռ չեն իրականացվում: Իշխանությունները հայտարարել են, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան կհասնի մարտի 13-ին:
Կարծիքներ