«Սպարտակի» սեփականատերը սպառնացել է թիմը հանել Ռուսաստանի առաջնությունից
Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի հանդիպման 90-րդ րոպեին «Սոչիի» օգտին «Սպարտակի» դարպասին նշանակած 11 մետրանոցի պատճառով մոսկովյան ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը սպառնացել է թիմը հանել առաջնությունից։ Այդ 11 մետրանոցի շնորհիվ «Սոչին» հավասարեցրեց հաշիվը՝ խուսափելով պարտությունից (2։2)։
Առաջին գոլը «Սպարտակը» եւս բաց էր թողել 11 մետրանոցից։ Հանդիպման մրցավարն էր Վասիլի Կազարցեւը։
«Ինձ աջակցել պետք չէ։ Ես վաղը կհայտարարեմ, որ հրաժարվում ենք առաջնությունից։ Թող խաղան առանց «Սպարտակի»։ Այո, հենց այդպես էլ կարող եք գրել»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական դեպարտամենտի ղեկավար Վիկտոր Կաշաին հայտարարել է, որ «Սպարտակի» դարպասին նշանակած երկրորդ 11 մետրանոցի դրվագում մրցավարը սխալվել է, խախտում չի եղել։
Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր
«Սպարտակ» - «Սոչի»՝ 2։2
Ալեքսանդր Սոբոլեւ, 8, Ջորդան Լարսոն, 10 - Դմիտրի Պոլոզ, 15, 11մ, Կրիստիան Նոբոա, 90, 11մ
Կարծիքներ