Թուրքմենստանի նոր նախագահը հայտարարել է չեզոքության իր հավատարմության մասին
Թուրքմենստանի նոր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, որը պաշտոնը ստանձնել է շաբաթ օրը, ասել է, որ Աշխաբադը հավատարիմ կմնա արտաքին քաղաքականության մեջ չեզոքության և բարիդրացիության կուրսին, ինչպես նաև կվարի իր նավթագազային արդյունաբերությունը միջազգային ոլորտում ինտեգրելու քաղաքականություն։ Այս մասին հայտնում է Orient հրատարակությունը։
Բերդիմուհամեդովը երդմնակալության արարողության ժամանակ հանդես է եկել հիմնական ելույթով։ «Մենք բաց ենք աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների համար և միտված ենք նրանց հետ ապագայում զարգացնել առևտրային, տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և կրթական կապերը», - ասել է նա։
Կարծիքներ