Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին օրերին բանակում արձանագրված միջադեպերին

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին օրերին բանակում արձանագրված միջադեպերին

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում սպաների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերին բանակում արձանագրված միջադեպերին:


Այս մասին հայտնում է «Զինուժ մեդիա»-ն:

Նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:


Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ՝ նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:


Սուրեն Պապիկյանը նաև ծանոթացել է Ներքին Հանդում տիրող իրավիճակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում