ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը

ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը

Երևանի պետական համալսարանից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը՝ նշելով, որ նա փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:

 ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթղթերը կարգի խախտմամբ ներկայացրած թեկնածուն Արծրունի Սահակյանն է:

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ-ից հայտնել էին, որ ևս մեկ անձ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում