Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 39,165 նոր դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն մեկ օրում ավելացել է 39,165-ով՝ հասնելով 8,795,095-ի, կիրակի օրը հայտնել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0,45%։
Մեկ օրում գրանցվել է 1179 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր ՌԴ-ում մահացել է 246,814 հիվանդ։ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,81% մակարդակում։
Կարծիքներ