Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Օրմուզի նեղուցում

Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Օրմուզի նեղուցում

Իրանի զինված ուժերը կիրակի օրը սկսել են «Զոլֆաքար-1400» զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Զորավարժություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության հետևակային ստորաբաժանումները, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը և այլն։ Բացի այդ, դրանք ներառում են ռադարային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրանի ռազմական ուժերը այդ տարածքում ամեն տարի վարժանքներ են անցկացնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում