Գերմանիայում այրվել է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ էին ապրում

Գերմանիայում այրվել է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ էին ապրում

Գերմանիայում, ենթադրվում Է լույս հոկտեմբերի 20-ի գիշերը հրկիզումից հետո, գրեթե լիովին այրվել Է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ Էին ապրում. արտակարգ պատահարից ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իրավապահների տվյալներով, հոկտեմբերի 20-ի երեկոյան այրվել Է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասի Գրոսս-Շտրյոմքենդորֆի համայնքի հյուրանոցի պատերից մեկը, ինչից հետո շենքի բոլոր բնակիչներին հաջողվել Է ժամանակին դուրս գալ հաստատությունից:

«Հյուրանոցը տեղավորման վայր Էր ծառայում ուկրաինացի փախստականների համար: Ոստիկանությունը ենթադրում Է, որ դա հրկիզում Է, Վիսմար քաղաքի քրեական հետախուզության ծառայությունը գտնվում Է վայրում»,-ասվում Է Ռոստոկի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Հրշեջ ծառայությանը հաջողվել Է մարել կրակը, սակայն այն գրեթե ամբողջովին ավերել Է շենքը: Իրավապահները ենթադրում են, բռնկման պատճառը դարձել Է կանխամտածված հրկիզումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում