Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ

Դեկտեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ (դեմոկրատ-Րոդ Այլընդ)։ Դեսպանը սենատորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին առնչվող օրենսդրական նախագծերին և նամակներին աջակցելու և նախաձեռնելու համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ԼՂ-ից բռնագաղթած անձանց հումանիտար աջակցության,  ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում