Կիևը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պատժամիջոցների ցանկից 100 ուկրաինացիների նկատմամբ
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի 100 քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում: Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
Վերջինս նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում ներառված է 130 մարդ, որոնցից 3-ը մահացել են: Ցանկում ներառված 100 ուկրաինացիների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, իսկ մյուսների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ հունվարի 11-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի 7 քաղաքացիների և 4 տեղեկատվական ռեսուրսների դեմ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք և կազմակերպությունները Ռուսաստանի հետ կապված «ազդեցության ցանցի» մասն են կազմում, որն առնչություն ունի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչի հետ:
Կարծիքներ