ԿԳՄՍՆ-ն վերապատրաստման դասընթացների է հրավիրում երիտասարդների հետ աշխատող մասնագետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր:
Դասընթացն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացը երեք փուլով իրականացվելու է Աղվերանում: Առաջին մոդուլն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-8-ը, երկրորդը՝ նոյեմբերի 1-4-ը, երրորդը՝ նոյեմբերի 22-24-ը:
Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ.
երիտասարդության ոլորտում առնվազն երկու տարվա փորձառությունը հավաստող տեղեկանք.
ինքնակենսագրական.
հետաքրքրվածության նամակ (առավելագույնը 200 բառ):
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 24-ը ներառյալ: Դիմումները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Դասընթացն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի N 56 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի» կանոնակարգի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը հաստատելու» մասին № 301-Ա/1 հրամանի և ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունիսի 28-ի № 1025-Ա/2 հրամանի:
Կարծիքներ