Քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նախարարը հորդորեց իր ոլորտին վերաբերվող հարցեր տալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո հրաժարվեց պատասխանել քաղաքական բնույթի հարցերի:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով: Խնդրում եմ ինձ ոլորտային հարցեր տալ»,- ասաց նախարարը:
Վահրամ Դումանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 23-ին:
Կարծիքներ