Նոր Կալեդոնիայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի օրը Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի Լոյալիթի կղզիների մոտ, որը ֆրանսիական անդրծովյան տարածք է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թադին բնակավայրից 304 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 7,5 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չկար։
Կարծիքներ