Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը

Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը

Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որի հատկացման մասին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է մայիսի 6-ին, ներառում է 25 հազար արկ և հակամարտկոցային պայքարի երեք կայան, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։

«Այս փաթեթում ներառված միջոցները նախատեսված են ռուսական ուժերի դեմ ընթացող մարտերում Ուկրաինայի առաջնային պահանջների բավարարման համար»,- նշել է Քիրբին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար Կոնգրեսի հատկացրած միջոցները գրեթե սպառված են: Ուստի Ջո Բայդենը կրկին օրենսդիրներին կոչ էր արել՝ հավանություն տալ Կիևին ևս 33 մլրդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն հատկացնելուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում