Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի’ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021թ. դեկտեմբերի 1-ին, միևնույն ժամանակ բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, իսկ այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը»:
Կարծիքներ