ՃՈ ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում
Նոյեմբերի 19-ին, 20-ին և 21-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրեցին մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1824 արձանագրություն, որից`
– 39-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 9-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,
– 6-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,
– 242-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,
– 18-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը սահմանված վայրում չփակցված վարելու համար,
– 3-ը՝ առանց 1 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,
– 78-ը՝ ուղևորի փոխադրման կանոնը խախտելու համար,
-9-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։
Միջոցառման ընթացքում 15 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվնասել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Կարծիքներ