Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Սալիվանի այցը Չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Սալիվանի այցը Չինաստան

Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան եւ կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր Սալիվանի՝ Չինաստան նախատեսվող առաջին այցի մասին։

Բացի Վան Յիի հետ հանդիպումից, Սալիվանը կհանդիպի «Չինաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ», ասվում է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ՝ կապված օգնականի Պեկին մեկնելու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում