Հյուսիսային Կորեան ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք անվանել է «անխիղճ արարք»

Հյուսիսային Կորեան ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք անվանել է «անխիղճ արարք»

ԿԺԴՀ-ն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք համարում է «անխիղճ արարք», որը սպառնալիքներ է ստեղծել Ռուսաստանի համար և, ի վերջո, հանգեցրել է Ուկրաինայում հակամարտության: Այս մասին ասվում է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության զինաթափման և խաղաղության ինստիտուտի հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ն ի սկզբանե աշխարհին խոստացել էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ամենափոքր քայլը չի անի Ռուսաստանի դեմ դաշինքն ընդլայնելու համար: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն ամբողջությամբ հրաժարվեց միջազգային հանրությանը տված իր խոստումներից և կրկնապատկեց իր չափերը՝ 1999 թվականից ընդունելով 16 երկիր»,- փաստաթղթի տեքստը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը ։ Դրա հրապարակումը համընկնում է ՆԱՏՕ-ի ստեղծման պայմանագրի ուժի մեջ մտնելու 75-ամյակի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում