Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով՝ փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձի՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական:

«Տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել նրանց կապվել իրենց հարազատների հետ»,- հայտնեց նա՝ 

ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում