Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու մեջ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն:
«Հունաստանը ներքաղաքական դաշտում և Արևելյան Միջերկրական ծովում իր ձախողումները թաքցնելու նպատակով փորձում է լարվածություն ստեղծել Թուրքիայի հետ»,-ասել է նա:
Աքարը սպառնացել է, որ սադրանքները հունական կողմին օգուտ չեն բերի:
«Թուրքիան ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Ընդհակառակը, վստահելի ու ամուր դաշնակից է»,-ասել է թուրք նախարարը։
Կարծիքներ