Ավարտեցինք մարզային քարոզարշավը․ 19:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացնելու ենք քայլերթ․ Նիկոլ Փաշինյան

Ավարտեցինք մարզային քարոզարշավը․ 19:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացնելու ենք քայլերթ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավարտեցին մարզային քարոզարշավը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը եւ մարզային այցերի բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

«Ավարտեցինք մեր մարզային քարոզարշավի այցերը: Վերադառնում ենք Երեւան եւ ժամը 19:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացնելու ենք քայլերթ:

Շնորհակալ ենք մարզային այցերի բոլոր մասնակիցներին ջերմ ընդունելության համար:

Նրանց բոլորին սպասում ենք հունիսի 17-ի երեւանյան ամփոփիչ հանրահավաքին»,- գրառել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում