Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի

Բուենոս Այրեսում Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի

Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Այն կկայանա դեկտեմբերի 20-ին։ Այս մասին տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

«Աշխարհի չեմպիոնների թիմը երեքշաբթի օրը կեսօրին կմեկնի կոթողի մոտ, որ երկրպագուների հետ միասին տոնի տիտղոսը։ Այո՛, մենք աշխարհի չեմպիոնն ենք»,- գրված է Արգենտինայի հավաքականի Թվիթերի էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում