Երևանում ռեզիդենտ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական միջպետական հարաբերություններին. Փաշինյան

Երևանում ռեզիդենտ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական միջպետական հարաբերություններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համագործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաս­տանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդ­լայն­վեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ: Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ բարգավաճում և առաջընթաց»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում