Ոստիկանության պետը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ
Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։
Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ խնդրի լուծման ուղղությամբ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։
Կարծիքներ