Աշտարակում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. 8-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել
Սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Համլետ Թումանյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Հռիփսիմե Փիլիփոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Հ. Թումանյանի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 8-ամյա Դանիել Ա.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կարծիքներ