Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին.ԱԻՆ

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին.ԱԻՆ

Հուլիսի 25-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում, Արարատի մարզի Լուսաշող, Արմավիրի մարզի Մուսալեռ, Արշալույս և Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 1 շահմար, 3 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում