Լեկլերը խախտել է անվտանգության կանոնները․ նա մեկնել է Մոնակո ու երեկույթի մասնակցել
«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը խախտել է Ֆորմուլա-1-ի կողմից առաջ քաշված հակահամաճարակային կանոնները։
Ավստրիայում կայանալիք Գրան-պրիների ընթացքում Լեկլերը մեկնել է Մոնակո, որտեղ իր ընկերուհու ու ընկերների հետ գնացել է երեկույթի։ Այսպիսով, Շարլը խախտել է հակահամաճարակային կանոնները։
Ավտոմոբիլի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ «Ֆերարին» նախազգուշացում է ստացել։ Թիմին հաղորդվել է, որ նրանք կարող են զրկվել արշավներին մասնակցելու հնարավորությունից, եթե շարունակեն չհետևել կանոններին։
Լեկլերից բացի Մոնակո էր մեկնել մրցաշրջանի առաջին Գրան-պրիի հաղթող, «Մերսեդեսի» արշավորդ Վալտերի Բոտտասը։ Նրա գործողություններում ԱՄՖ-ն և Ֆ1-ը խախտում չեն արձանագրել։
Կարծիքներ