ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է Նավալնիի գործի մանրամասները թաքցնելու համար

ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է Նավալնիի գործի մանրամասները թաքցնելու համար

Գերմանիան չի կարողանում գեթ մեկ պատասխան տալ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հարցումներին, Մոսկվան կոչ է անում Բեռլինին դադարեցնել հասարակությանը մոլորության մեջ գցել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր գերմանացի գործընկերները չեն կարողանում նորմալ, տրամաբանական պատասխան տալ որևէ հարցի ... մենք կրկին կոչ ենք անում Բեռլինին դադարեցնել համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցել: ԳԴՀ-ն շարունակում է համառորեն և ակնհայտորեն թաքցնել Նավալնիի հետ կատարվածի, իր տարածքում նրա մնալու վերաբերյալ իրական հանգամանքները ոչ միայն մեր երկրից, այլև իր սեփական խորհրդարանականներից»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Հետախուզման մեջ գտնվող Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից վերադարձել է Ռուսաստան և ձերբակալվել է օդանավակայանում: Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել Նավալնիի պայմանական պատժաչափը Իվ Ռոշերի գործով և փոխարինել այն 3,5 տարվա ազատազրկմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում