ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Մերաբի Ջ.-ն 2018 թ. նոյեմբերի 15-ից Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ