Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև, կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին Իսրայելի վրա օգտագործել Վաշինգտոնի ազդեցությունը՝ հարձակումները դադարեցնելու համար։ Նա հավելել է, որ ամբողջական զինադադարի հաստատումից հետո Իսրայելը պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ՝ սկսելու քաղաքական գործընթացը՝ երկու պետությունների լուծման վրա հիմնված արդար և մշտական խաղաղության հասնելու համար:
Կարծիքներ