Ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ համայնքապետարանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ համատեղ, Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրել են ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։

Համայնքապետարանից հորդորում են՝

«Հարգելի՛ տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելն անհրաժեշտ է համաձայնեցնել արտաքին գովազդի ուրվանկարը և ստանալ համապատասխան թույլտվություն:

Տնտեսավարողները գրավոր ծանուցվում են նախկինում տեղադրված գովազդները, համաձայն Երևան քաղաքի ավագանու 23.04.2023թ հ. 759-ն որոշման, մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Երևան քաղաքի ավագանու 18.11.2009թ. հ. 37-ն որոշմամբ հաստատված Հավելված N1-ով սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում