ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պահանջում է պատասխանատվության ենթարկել Իսրայելին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իսրայելին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտնել է X-ի իր էջում։
Նշվում է, որ սա առաջին նման բանաձևն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր:
Իսլամական համագործակցության կազմակերպության անունից Պակիստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 28 կողմ, 13 ձեռնպահ և 6 դեմ ձայներով, այդ թվում ՝ ԱՄՆ-ի:
Կարծիքներ