ՆԱՏՕ-ի ղեկավարը Շվեդիային կոչ է արել ավելի շատ ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում

ՆԱՏՕ-ի ղեկավարը Շվեդիային կոչ է արել ավելի շատ ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքներում

Շվեդիան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի իր ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներում, ինչպիսիք են  ճանապարհային և երկաթուղային ցանցերը, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին՝ արևմուտք-արևելք ուղղություններում տրանսպորտային հնարավորությունների ապահովման համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Sveriges Radio»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ավելի շատ ներդրումներ են անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքացիական, բեռների փոխադրման համար: Դա վերաբերում է ողջ Սկանդինավիային, քանի որ ներկայիս իրավիճակում այն ​​կարելի է դիտարկել որպես մեկ գործառնական միավոր», - նշել է նա:

ՆԱՏՕ-ի ղեկավարը կարևորել է նաև Շվեդիայի առողջապահական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։

«Շվեդիան լավ զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկիր է, որը կարող է մեծացնել իր հնարավորությունները և բարելավել ճնաժամային իրավիճակում փոխազդելու իր կարողությունը», - շեշտել է նա:

Ըստ Ստոլտենբերգի՝ մեծ նշանակություն ունեն նաև համակարգումը, տեղեկատվությունը և ընդհանուր պատրաստվածությունը ճգնաժամին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում