Ուկրաինան սկսում է մարտական անօդաչուների արտադրության գործարանի կառուցումը. Զելենսկի
Ուկրաինան սկսում է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հպարտ ենք մեր օդուժով։ Առաջին անգամ պայմանագիր է կնքվել երեք ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ։ Մենք սկսում ենք կառուցել անօդաչու սարքերի արտադրող մեր գործարանը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերել Kharkiv Today պորտալը։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր թուրքական «Baykar Makina» ավիաշինական ընկերության ղեկավարության հետ բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել է ուկրաինական տարածքում թուրքական անօդաչու համակարգերի արտադրության հնարավորության հարցը։
Կարծիքներ