ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը: Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 4-ը: Վարման կարգի վերաբերյալ իր ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագիծը հանձնաժողովում արժանացել է բացասական եզրակացության: Սակայն ըստ Թունյանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ընդունվի այն առաջին ընթերցմամբ, իսկ մինչև երկրորդ ընթերցում ժամանակահատված փոփոխություններ կանեն: Մասնավորապես, նախագծում կսահմանվի ցեմենտի համար 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի ներմուծման համար՝ 2 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում