Չունցինում պայթյուն Է տեղի ունեցել
Հունվարի 7-ին պայթյուն Է տեղի ունեցել Չինաստանի հարավ արեւմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Ինչպես հաղորդում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, շուրջ 20 մարդ մնացել Է փլվածքների տակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է հեռուստաալիքը, միջադեպը տեղի Է ունեցել Ուլանի քաղաքային շրջանում: Տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին (Երեւանի ժամանակով 08:10-ին) ճաշարանի շենքը փլվել Է: Հեռուստատեսության տվյալներով, ենթադրաբար, միջադեպի պատճառ կարող Էր դառնալ գազի արտահոսքը: Տեղում աշխատում են փրկարարները եւ հրշեջները: Պայթյունի ստույգ պատճառը եւ փլվածքների տակ մնացած մարդկանց քանակը պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ