Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. դատարանը նրան պարտավորեցրել է կամավոր հեռանալ Հունաստանից

Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. դատարանը նրան պարտավորեցրել է կամավոր հեռանալ Հունաստանից

Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի հունվարի 7-ին։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

«Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:

Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել էր կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:

Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում