ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա

ՀՀ կենտրոնական բանկում տղամարդը հարձակվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։

Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործող ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է՝ դիմի ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է ոստիկանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցիվրա՝ հարվածելով նրա ոտքին։

Բանկում ծառայություն կատարող ոստիկանները ստիպված ուժ են կիրառել և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում