«Արարատը» հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում

«Արարատը» հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում:

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկային տնային հանդիպումներն «Արարատը» չի կարողանա անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հավաքականի հանդիպումներին ընդառաջ այնտեղ կատարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված:

Այդ ժամանակահատվածում «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում: 

Այդ ընթացքում «Արարատն» ունի երկու տնային հանդիպում: Փետրվարի 27-ին կկայանա «Արարատ» - «Արարատ-Արմենիա», իսկ մարտի 9-ին «Արարատ» - «Վան» հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում