Երկրաշարժից հետո թուրքական Իսկենդերուն նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ այրվում են նավերի բեռնարկղերը

Երկրաշարժից հետո թուրքական Իսկենդերուն նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ այրվում են նավերի բեռնարկղերը

Այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել թուրքական Իսկենդերուն նավահանգստում։ Կրակն արագորեն տարածվել է հարյուրավոր նավերի բեռնարկղերի մեջ։

«Ստորգետնյա ցնցումների հետևանքով բեռնարկղերը նետվել են կրակի մեջ։ Նավահանգստի տարածքի թանձր սև ծուխը տեսանելի է անգամ մեծ հեռավորևությունից»,- գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր:

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում