Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան

Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար:

Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր, ես կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարեւոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում