Ուկրաինայի օմբուդսմենն առաջարկել է լուծարել Կարմիր խաչը

Ուկրաինայի օմբուդսմենն առաջարկել է լուծարել Կարմիր խաչը

 Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) իր պարտականությունները չկատարելու մեջ և առաջարկել է լուծարել կազմակերպությունը։

Օմբուդսմենի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին նա ժամանել է Կիևի կողմից չվերահսկվող տարածքի սահման։ «Մենք ծրագրել էինք այս այցը, ինչպես խոստացել էր ուկրաինական կողմը, կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, որպեսզի խրախուսենք նրան Ռուսաստանից մուտք գործել Ելենովկա և այցելել ուկրաինացի ռազմագերիներին»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում